Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ ընդունել է Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուին:

Սինիրլիօղլուն երկրի ղեկավարին է հանձնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի բարեմաղթանքները եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը: Նա տեղեկացրել է Ալիեւին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընթացիկ վիճակի մասին:

Ադրբեջանի նախագահն իր հերթին պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հեռանկարներն ու զարգացման հարցերը, հաղորդում է ԱզերԹաջը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ֆերիդուն Սինիրլիօղլուն գտնվում էր Երեւանում, որտեղ հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: