Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգթոնում կքննարկեն հայ-թուրքական գործընթացը, որն իր լավագույն ժամանակները չի ապրում: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը:

Նա նաեւ նշել է, որ վերադարձել է Վաշինգթոն միայն այն բանից հետո, երբ Օբամայի վարչակազմը վստահեցրել է, թե Օբաման Կոնգրեսի գործողությունների դեմ հանդես կգա եւ 1915 թվականի դեպքերը չի որակի որպես Ցեղասպանություն: «Մենք մի քանի խոստում ենք ստացել, որը մեզ բավարարել է»,- հավելել է դեսպանը: