Այսօր` ապրիլի 12-ին Վաշինգթոնում մեկնարկում է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու համար երեկ ԱՄՆ է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Վաշինգտոն է մեկնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ է ունենալու Բարաք Օբամայի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ավելի վաղ խոսք էր գնում Օբամա–Սարգսյան–Էրդողան հնարավոր եռակողմ հանդիպման մասին, սակայն այլ լուրերը չեն հաստատվել։

Հիշեցնենք, որ սկզբում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել էր այցելել Վաշինգթոն, սակայն հետո` համաձայնել էր:

Սերժ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատեւ արձակուրդ կանցկացնի արտերկրում: