Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան կհանդիպեն միմյանց:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Սարգսյան-Էրդողանը հանդիպումը Վաշինգտոնում տեղի կունենա այսօր` ապրիլի 12-ին, Երեւանի ժամանակով 18.30-ին:

Նշենք, որ օրեր առաջ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանել էր Երեւան, Հայաստանի նախագահին հանձնել Թուրքիայի վարչապետի գրավոր եւ բանավոր ուղերձները եւ նախագահ Սարգսյանից Վաշինգտնում հանդիպում հայցել:

Ըստ թուրքական աղբյուրների, ՀՀ նախագահին ուղղված նամակի մեջ նշված է եղել, որ Թուրքիան պատրաստ է սկսել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: