Վաշինգտոնում կայացել է հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ:

Հայաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը տեւել է մոտ 45 րոպե: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Սերժ Սարգսյանը եւ Բարաք Օբաման անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ընթացող ատոմային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում այսօր՝ ապրիլի 12-ին կայացել է նաեւ Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Փակ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին, որտեղ կայացած հանպատրաստից ցույցի ընթացքում ասել է, թե Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի ու հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա»,- նկատել է Հայաստանի նախագահ եւ հավելել, թե Հայաստանը չի պատրաստվում որեւէ ձեւաչափով քննության առարկա դարձնել ցեղասպանության փաստը: