«Մենք այսօր ապրում են 21-րդ դարում, եւ պատրաստ ենք հաղթահարել սեփական ցավն ու աջակցել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Սակայն դա չպետք է արվի նախիների սուրբ հիշատակը մոռացության մատնելու հաշվին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ հարցին, Աշոտյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը հենց ամենասկզբից առաջնորդվում էր «չմոռանալով անցյալը, նայել ապագային» սկզբունքով: «Մեր հարեւանները պետք է գիտակցեն, որ պետք է Հայաստանի հետ բանակցել միջազգային իրավունքի պայմաններում, հասկանան նաեւ, որ Հայաստանն անկախ պետությունն է, որը ստեղծվել է իր պատմական հայրենիքի մի մասի վրա։ Եթե Անկարայում հասկանան, որ Հայաստանը երբեք մոռացության չի մատնի իր ժողովրդի պատմությունը, սակայն միաժամանակ պատրաստ է նաեւ խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանը, ապա հայ-թուրքական գործընթացը կշարունակվի»-նշել է նախարարը։
Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է, որ հայ ժողովրդի այսօրվա հայրենասիրությունը հիմնվում է ապագան տեսնելու, սակայն պատմության ողբերգական էջերը չմոռանալու վրա։ «Մենք պատրաստ ենք խաղաղության, սակայն ոչ նախնիների սուրբ հիշատակը մոռացության մատնելով»,-ասել է նա։




























