Այսօր` ապրիլի 29-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։
Հանիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը նշել է, որ Բակո Սահակյանի հետ հիմնականում խոսել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական խնդիրներից, օրինակ, Ստեփանակերտի օդանավակայանի շինարարական աշխատանքներից:
Հարցին, թե ի՞նչ պատկերացումներ ունի նորանշանակ դիվանագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Պոպովը պատասխանել է. «Ես տրամադրված եմ հետեւյալ կերպ. գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի հնարավորինս շուտ»:
Ինչ վերաբերում է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը նշել է, որ «ինչ-որ փուլում» Ղարաբաղը պետք է մասնակցի դրանց։




























