Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդն այս գիշեր Չեխիայից հայրենիք է վերադարձել։ Օդանավակայանում նրան մեծ թվով հավատացյալներ եւ բարձրաստիճան հոգեւորականներ են դիմավորել։

Նշենք, որ նա վերականգնողական կուրս անցնելու նպատակով ապրիլի 13-ին Չեխիա էր մեկնել։

Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի պատրիարքը չէր կարողացել մասնակցել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը։ Նշենք, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։