Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տեւական այցը բազում շշուկների հիմք է տալիս: Ինչպես գրում է «Ախալի Թաոբա» թերթը, փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին չի կարողանում նման տեւական այցի նախադեպեր գտնել: Նա հիշում է միայն Խրուշչեւի այցը Ամերիկա, բայց այն ժամանակ Խորհրդային Միության առաջնորդը ճամփորդում էր նավով, ինչն էլ տեւականության պատճառն էր:

Ինչ վերաբերում է շշուկներին, թե նախագահը նեղացել է իր թիմից եւ մնացել ԱՄՆ-ում այն պատճառով, որ չէր ցանկանում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում Գիգի Ուգուլավայի առաջադրումը, Ցիսկարիշվիլին նշում է, որ նախագահն այդքան թույլ չէ, որ ինչ-որ մեկն առանց նրա գիտության որոշումներ ընդուներ: