Դաղստանում անհայտ զինված անձինք հարձակվել են հանրապետության գազաբաշխիչ կայանների կապն ապահովող օպերատորական կետի վրա: Մայիսի 3-ի վաղ առավոտյան մոտ 10 զինված անձինք մտել են շենք եւ, սպառնալով զենքով, այնտեղից հանել օպերատորին, նրա կնոջն ու երեխային: Տունն այրել են, ապա պայթեցրել սարքավորումները:
Ինչպես հաղորդում է «Ռոսսիա 24»-ը, դիվերսիայի արդյունքում խախտվել է 8 գազաբաշխիչ կայանների աշխատանքը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները:




























