Ազգային վիճակագրական ծառայությունն ընթացիկ տարվա մայիսին իր հերթական զեկույցն է հրապարակել երկրում աղքատության մակարդակի վերաբերյալ: Իհարկե, ցուցանիշների ճնշող մեծամասնությունը վերաբերում է 2012թ.-ին: Այդ ժամանակից ի վեր աղքատության հաղթահարման հաջողություններ չեն գրանցվել:
Ինչպես հայտնի է, ՀՆԱ ցուցանիշը կիրառվում է բնակչության կենսամակարդակը գնահատելու համար: Սակայն օտարերկրացի շատ փորձագետներ խորհուրդ են տալիս առանձնապես չհենվել այդ ցուցանիշի վրա: Որպես օրինակ բերվում են Ռուսաստանը, Չինաստանը, եւ այլ երկրներ, որտեղ ՀՆԱ-ն աճում էր վերջին տարիների ընթացքում, սակայն շարքային քաղաքացիների կյանքը չէր փոխվում:
Այս տեսակետից մենք բացառություն ենք կազմում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2010-2012թթ. ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,1 տոկոսով: Նշենք, որ ժողովրդագրության ոլորտում քաոս է տիրում: Պարզ է, որ երկրի բնակչության թիվը եթե անգամ աճել է, ապա խորհրդանշական բնույթ է կրել: Այստեղից էլ ՀՆԱ ցուցանիշը մեկ շնչի համար աճել է, ինչը նշանակում է բնակչության բարեկեցության աճ:
Իսկ ահա «բնակչության բարեկեցության» աճն արտահայտվում է սննդամթերքի սպառման քանակական եւ որակական տեղաշարժով: Գաղտնիք չէ, որ երկրի բնակիչների մի մասը գրեթե սովի է մատնված: Ուստի ՀՆԱ աճը պետք է բարելավի իրավիճակը:
Սակայն սննունդի օարական էներգետիկայի աճը զիջել է ՀՆԱ աճին՝ կազմելով 5,2 տոկոս: Բնակչության «ամենաաղքատ խմբում» օրական աճը կազմել է 24 կիլոկալորիա, կամ 1,7 տոկոս:
Նկատենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը նախատեսում է օրական 2232 կիլոկալորիա բնակչության մեկ շնչի համար: Սա նշանակում է կեստարվա գոյություն: Սակայն բնակչության մի հատվածը զուրկ է նույնիսկ դրանից:
Այսպես, առաջին երկու խմբերի սննդային էներգետիկան 2012թ.-ին չի հասել համապատսխանաբար 812 եւ 367 կիլոկալորիաների սահմանը: Երրորդ խմբի համար թիվը կազմում է 3 կիլոկալորիա:
Մեր հասարակության մյուս բեւեռում հակադիր պատկեր է: Հինգերորդ քվինտիլային խմբի օրական էներգիան կազմել է 3780 կիլոկալորիա: Պետք է հաշվի առնել կարեւոր հանգամանք՝ սնունդի որակը: «Զամբյուղի» մթերքների խմբի համաձայն՝ հացամթերքի միավոր քաշի կալորիականությունը մսամթերքին գերազանցում է 1,6 անգամ եւ այլն:
Հացն էներգիայի կարեւոր աղբյուր է մեր հասարակության աղքատ շերտերի համար: 2012թ.-ի տվյալներով՝ մեր բնակչության 16,1 տոկոսի համար էներգիայի 70 տոկոսն հացամթերքին ու կարտոֆիլին է բաժին հասնում:
Հասարակության բեւեռացումն աճում է: Այս փաստը ցույց է տալիս 2010-2012թթ. ցուցանիշների աճը: Այս ընթացքում քվինտիլային առաջին եւ հինգերորդ խմբերի միջեւ օրական էներգիայի համահարաբերակցությունը 2,3-ից 2,7 անգամ աճել է:
Հավելենք, որ «ամենահարուստ» խմբում իսկապես հարուստ մարդիկ բացակայում են: Այս դասի ներկայացուցիչները հրաժարվում են մասնացկել բյուջետային հետազոտություններին: Հաշվի առնելով այս փաստը՝ կենսամակարդակների բազմազանությունն ավելի ակնհայտ է դառնում: Ստացվում է, որ ՀՆԱ աճը դրական է ազդում հարուստ խավի վրա:
Սմբատ Գրիգորյան





























