Երեւանում հունիսի 1-ի գիշերը 22-ամյա երիտասարդ է դանակահարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ՝ դանակահարվածը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, որին գիշերը վիրահատել են, վիճակը ծանր կայուն է:
Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշեն թաղամասում, Shamshyan.com-ի տեղեկություններով երիտասարդին դանակահարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Երեւանի փոխոստիկանապետը, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե դանակահարողն իր ազգականը չէ:




























