Մոսուլի հազարավոր քրիստոնյաներ փախչում են հարեւան քրդական շրջան` փրկվելով  քաղաքը գրաված իսլամիստ գրոհայիններից:

Ուրբաթ «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետության» ջիհադիստները պահանջ են ներկայացրել. բոլոր քրիստոնյաները պետք է կամ իսլամ ընդունեն, կամ հատուկ հարկ վճարեն, կամ քեն քաղաքը, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեկ օրվա ընթացքում մզկիթներում բարձրախոսներով հայտարարվել է, որ քրիստոնյաները պետք է լքեն քաղաքը մինչեւ շաբաթ օրվա կեսօրը: ԻԼԻՊ-ի անդամները հայտարարել են Իրաքի հյուսիսի մի շարք շրջաններում իսլամական պետություն ստեղծելու մասին: