Ես դեմ չեմ այս կամ այն քաղաքական գործչի՝ մեծ քաղաքականության վերադարձին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողներին հայտարարեց ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:
«Ինչո՞ւ են գնացել, իսկ հիմա վերադառնում են: Թող ընդմիշտ մնային քաղաքական դաշտում եւ կիսվեին իրենց գիտելիքներով՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի»,- հայտարարեց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կողմից Քոչարյանին հնարավոր աջակցություն ցուցաբերելուն, Ռուստամյանը նշեց, որ իրկուսակցությունը սատարում է միայն այս կամ այն հարցի շուրջ իր մոտեցումները. «Երբ մեր կուսակցությունը ներկայացնում է իր մոտեցումները՝ հայտարարելով, որ անհատները երկրորդական են, եւ երբ ինչ-որ մեկը սատարում է մեր մոտեցումները, սկսում են խոսել, որ մենք սա ձեռնարկել ենք իշխող կոալիցիա մուտք գործելու համար»:





























