Մադրիդում արտասովոր գաստրոնոմիկ միջոցառում է անցկացվում. Ramón Freixa ռեստորանում մինչեւ նոյեմբերի 15-ը կարելի է ճաշակել ուտեստներ, որոնք ստեղծվել են Christian Dior-ի բույրերի ազդեցությամբ:

Ճաշացանկի հեղինակը ռեստորանի սեփականատերն է՝ միշլենյան երկու աստղերի արժանացած խոհարար Ռամոն Ֆրեյշան:

Ըստ Travel-ի, ռեստորանի այցելուներին առաջարկում են ութ ճաշատեսակ. դասական բուրգեր՝ նորովի ներկայացված, ծովախեցգետնով բրինձ, թարթարի սոուսով ոստրեներ, ֆուա-գրա եւ երեւակայությունը ցնցող նախուտեստներ: Որպես աղանդեր առաջարկում են շոկոլադե եւ խնձորե պանա-կոտա:

Այցելուները կարող են նաեւ ընտրել առաջարկվող հինգ տեսակի գինիներից մեկը: Հեղինակն իր ճաշացանկը նկարագրում է «նրբագեղություն, թարմություն եւ գայթակղություն» բառերով: