Բաքվում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հարաչուհուր գյուղում: Մզկիթին 6-7 հազար մանաթի (10 հազար դոլար) չափով վնաս է հասցվել:

«Երկու անհայտ անձինք հարձակվել են մեր պահակի վրա եւ ծեծել վերջինիս: Այնուհետեւ ներխուժել են ներս եւ այրել մզկիթը: Հանցագործներից հեռանալուց հետո պահակը տեղի բնակիչների հետ փորձել է մարել կրակը», - հայտնում է մզկիթի հոգեւորականը:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսել: