Մեծ Բրիտանիայում մահմեդականների համար հատուկ տիկնիկ է վաճառվում: Կրոնական նորմերը պահպանելու համար խաղալիքը չունի դեմք, իսկ գլուխը ծածկած է հիջաբով: Տիկնիկի գինը կազմել է 25 ֆունտ (մոտ 40 դոլար):

Տիկնիկի հեղինակը մահմեդական դպրոցներից մեկի նախկին ուսուցչուհի Ռիդվանան է, որի ազգանունը չի նշվում: Կինը պատմել է, որ նման տիկնիկ պատրաստելու գաղափարը ծնվել է մի քանի ծնողների հետ զրույցներից հետո, որոնք անհանգստացած են եղել վառ դեմքերով տիկնիկների առկայությամբ:

Նա նշել է, որ այսօր շատ քիչ մահմեդական խաղալիքներ կան: Ապագայում Ռիդվանան նախատեսում է գիրք գրել, որը նվիրված կլինի երեխաների դաստիարակությանը:

«Գոյություն ունի կրոնական նորմ, որի համաձայն արգելվում է որեւէ դիմագծի պատկերում: Դա վերաբերում է նկարներին, քանդակներին, եւ մասնավորապես, տիկնիկներին»,-հայտարարել է Ռիդվանան, հաղորդում է Lenta.ru-ն: