Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մտնելուց հետո երկրի բնակիչները կարող են ազատորեն վարկեր ստանալ ԵՏՄ անդամ երկրների բանկերից, NEWS.am-ի թղթակցին ասաց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նման հնարավորություն հիմա էլ կա, բայց այն կընդլայնվի, ընդհուպ հասնելով նրան, որ ՀՀ բնակիչները վարկեր կստանան Ռուսաստանի եւ ԵՏՄ այլ երկրների բանկերից՝ այդ երկրների բնակիչների համար ներկայացվող նույն պայմաններով:

«Ընդ որում՝ սա վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց»,- ընդգծել է Կարայանը:

Հիշեցնենք, ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ է մտնելու Միության ստեղծման առաջին օրից՝ 2015թ. հունվարի 1-ից: