Շատ կարեւոր է, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորվի, որպեսզի Հայաստանն այդ միությունում որոշի իր տեղը եւ նշանակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Հայ դատի» գրասենյակի եւ ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ում Հայաստանի ապագան: «Սա շատ կարեւոր է, քանի որ այսօրվա դրությամբ ակնհայտ են ԵՏՄ հիմնադիր երկրների հակասությունները. Ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթանա: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող այլընտրանքների ֆոնին Հայաստանի ԵՏՆ մտնելը ճիշտ որոշում է», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ է մտնելու Միության ստեղծման առաջին օրից՝ 2015թ. հունվարի 1-ից:




























