ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղըզստանի անդամակցումը կնպաստի երկկողմ կապերի խորացմանը: NEWS.am գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսություն» հանրային միավորման նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադաշ Տոկտոսունովան (Ղրղըզստան):

Խոսելով երկու երկրների կապերի մասին՝ նա նշել է, որ Ղրղըզստանին հետաքրքրում է Հայաստանի փորձը, օրինակ, ավանդական մշակույթի պահպանման հարցում: «Մենք հայերից սովորելու բան ունենք, որոնք ժողովրդական արվեստը պրոֆեսիոնալի մակարդակի հասցնելու փորձ ունեն: Օրինակ՝ ժողովրդական արվեստի ոլորտում՝ եւ տեսողական, եւ երաժշտական, եւ թատերական», - նշել է Ադաշ Տոկտոսունովան:

Միաժամանակ նա հավելել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունները գրեթե տեղյակ չեն մեկը մյուսից. Մի փոքր փրկում է «Միր» հեռուստաալիքը, բայց այն այնքան էլ մեծ լսարան չունի: