Հայաստանը սուբսիդավորում կտրամադրի արտահանող ընկերություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ մեկնաբանելով որակի եւ արտահանման վերահսկողության զարգացման համար Համաշխարհային բանկի հետ 50 մլն դոլարի վարկային ծրագիրը:

Նրա խոսքով, ներկայում մշակվում է չափանիշների մշակումը, որոնց համապատասխան Հայաստանից արտահանողները կկարողանան դիմել՝ սուբսիդիա ստանալու համար: «Դրանից հետո հայտը կքննարկվի եւ, անհրաժեշտության դեպքում, կբավարարվի»,- հավելեց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին ստորագրված վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում: