Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առավելությունները բազմիցս են թվարկվել, ինչպես նաեւ մենք լսել ենք բոլոր մտահոգությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ին երկրի անդամակցության գործընթացի հաջող ավարտը:

Նրա խոսքով, դիտարկվել են նաեւ ԵՏՄ-ին անդամակցությունից հնարավոր բոլոր ռիսկային գործոնները: «Շատ բան կախված է միջազգային իրավիճակից, եւ եթե Հայաստանը ճկուն քաղաքականություն վարի, ապա վնասներ չի կրի»,- կարծում է Բաղդասարյանը:

Միաժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները չեն կարող չազդել Հայաստանի վրա, սակայն երկիրը շարունակելու է տնտեսական հարաբերությունները ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: