Հրդեհ է բռնկվել Շվեդիայի Էսլյով քաղաքի մզկիթում: Ներկայումս կրակը մարվել է, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունում համարում են, որ ինչ-որ մեկը դիտավորյալ հրդեհել է մզկիթը:

«Մեր հիմնական վարկածը հրդեհումն է»,-լրատվամիջոցներին ասել է ոստիկանության սպա Մարի Քեյսմարը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Սա արդեն երկրորդ նման դեպքն է Շվեդիայում վերջին օրերին: Դեկտեմբերի 25-ին Էսկիլստուն քաղաքում անհայտ անձը նույնպես հրդեհել էր տեղի մզկիթը: Այն ժամանակ տուժել էր 5 մարդ: Հանցագործը մինչ օրս չի գտնվել:

Այս դեպքերը տեղի են ունեցել աջ ուղղվածության «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության ակտիվ ելույթների ֆոնին, որի քաղաքականությունն ուղղված է միգրանտների դեմ: