Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միությունը չի վախենում շուկայի ազատականացումից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Նա համաձայն չէ այն կարծիքին, թե փոքր ՀԷԿ-երը, որոնք տարիներ շարունակ աշխատել են արտոնյալ տարիֆներով, ի վիճակի չեն լինի շուկայական հարաբերություններ հաստատել «Հայաստանի էելկտրացանցերի» հետ:

Շուկայում պետք է մնան նրանք, ովքեր մաքուր արտադրություն ունեն, որոնք համապատասխանում են բնապահպանական նոմերին: «Իսկ ովքեր խախտում են, ստիպված են լինելու հեռանալ շուկայից Այդպիսիներն այնքան էլ շատ չեն, եւ մենք պետք է ուշադրություն դարձնեն տեխնիկական պայմաններին: Մեր ՀԷԿ-երը ճիշտ են կառուցվում, պարզապես երբեմն սպասարկումն է կաղում»- նշել է Նահանպետյանը:

Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման բումը սկսվեց 1999-2000 թվականներին: Դրանց տարածմանը նպաստեց 17,2 դրամ առանց ԱԱՀ-ի, արտոնյալ տարիֆը: