Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի ունեցած պատահարից հետո կանխել դիզելային վառելիքի բռնկումը, «Ինտերֆաքսին» հունվարի 4-ին հայտնել են Ռուսաստանի Մոսկվայի ԱԻՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությունից:
«Ժամը 12:26-ին դեպքի վայր են հասել փրկարարները: Հաջողվել է կանխել դիզելային վառելիքի բռնկումը», - ասել է մամուլի ծառայության աշխատակիցը: Նա նշել է, որ վթարից հետո վառելիքն սկսել է արտահոսել ցիստերնից: Վթարից հետո փակվել են Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի հինգ գոտիներից երկուսը:
Ավելի վաղ Մոսկվայի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ բենզատարը շրջվել է Շյոլկովսկի եւ Յարոսլավսկի մայրուղիների միջեւ:




























