ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբերուկների եւ մերկասառուցի հետեւանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: