Հունվարի 5-ի սակարկությունների ընթացքում եվրոպական արժույթը դոլարի համեմատ ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել: Ըստ վերլուծաբանների` ներդրողների մտավախությունների պատճառը Եվրոպական Կենտրոնական բանկի կոողմից քանակական հնարավոր մեղմացման կիրառումն է եւ եվրագոտուց Հունաստանի հավանական դուրս գալուն շուկայի արձագանքը:

Ամերիկյան դոլարը ամրապնդվել է մյուս փոխարժեքների մեծամասնության համեմատ, բացառությամբ ճապոնական իենի՝ դոլարի ինդեքսը բարձրացնելով 9 տարվա մեջ առավելագույն ցուցանիշի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Financial Times-ը: Իր հերթին եվրոպական արժույթը ցուցաբերել է  ամենավատ ցուցանիշը այդ նույն ժամանակահատվածում՝ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 1,2% ՝ մինչեւ 1.1864  1 եվրոյի դիմաց. Սա ամենավատ ցուցանիշն 2006 թ. մարտից ի վեր: