Պաղեստինցիները կփորձեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ վերադարձնել անկախ պետություն ստեղծելու մասին բանաձեւը,  Ռամալայում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

 «Մենք այժմ հարցը քննարկում ենք Հորդանանի մեր եղբայրների հետ, որոնք ամենամոտն են մեզ», - ասել է Աբասը: Ըստ նրա` պաղեստինցիները  «գնդակը կվերադարձնեն նաեւ երրորդ եւ չորրորդ անգամ` այնքան, մինչեւ իրենց իրավունքները ճանաչվեն»: «Պարտվել են ոչ թե պաղեստինցիները, այլ Անվտանգության խորհուրդը», - ընդգծել է Աբասը:

Բացի այդ, Աբասը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում «խաղաղություն եւ անվտանգություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Երուսաղեմը չի դարձել Պաղեստինի մայրաքաղաք», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արաբական երկրների փորձը` ճնշել 2014 թ. դեկտեմբերի 30-ի ԱԽ ընդունած բանաձեւը Պաղեստինի պետության ստեղծման ժամկետների  մասին, ցանկալի արդյունք չի բերել: Փաստաթուղթը չի կարողացել հավաքել ԱԽ 15 անդամ երկրներից 9-ի՝ անհրաժեշտ մեծամասնության ձայները: «Կողմ» են քվեարկել ութ պետություններ՝ Ռուսաստան, Արգենտինա, Հորդանան, Չինաստան, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Չադ եւ Չիլի:  Եվս հինգ երկիր՝ Մեծ Բրիտանիան, Լիտվան, Նիգերիան, Կորեայի Հանրապետությունը եւ Ռուանդան, ձեռնպահ են մնացել: