Օրերս Երեւանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Անհայտ անձինք գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին, որը տեղադրված էր Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ գտնվող հուշարձանի վրա:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: Կատարվում է հետաքննություն: