Brent նավթի գները հունվարի 5-ին 2009թ.-ից ի վեր հասել են նվազագույն ցուցանիշի` սեւ ոսկու առաջարկի մեծացման սպասումների ֆոնին:
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գներն իջել են 51,74 դոլարի` նվազելով 1,80%-ի: Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գներն իջել են 55,54 դոլարի` նվազելով 1,56%-ի:
Նոյեմբերին OPEC անդամ երկրները որոշել էին նավթի արդյունահանման քվոտան պահպանել օրական 30 մլն բարելի մակարդակում՝ չնայած նավթի գների աղետալի անկմանը: Անհանգստություն է հարուցում նաեւ նավթի պահանջարկի կայունությունը, նշում է ՌԻԱ Նովոստին:
Սեւ ոսկու չափից ավելի մեծ առաջարկը եւ նվազող պահանջարկը կարող են Brent տեսակի նավթի առեւտուրը 2015 թ. ողջ քառորդի ընթացքում թողնել մեկ բարելի դիմաց 50-55 դոլարի մակարդակի վրա, շ իսկ WTI տեսակի նավթը կարող է էժանանալ եւս չորս դոլարով, կարծում են վերլուծաբանները:




























