Թայվանի նախկին նախագահ Չեն Շույբյանը (Chen Shui-bian) հունվարի 5-ին ազատվել է Թայբեյի բանտից: Կոռուպցիայի գործով դատապարտված 64-ամյա Շույբյանի բանտային պատժաժամկետը փոխարինել են պայմանականով` առողջական վիճակի վատթարացումը հաշվի առնելով:
Սահմանված 20 տարիներից նա ազատազրկման մեջ է անցկացրել 6-ը: Նախկին նախագահի առողջական վիճակը ստուգվելու է ամեն ամիս, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
2009 թ. Չեն Շույբյանը շորթման, կաշառակերության եւ շուրջ 15 մլն դոլարի յուրացման համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Հետագայում նրան արդարացրել էին նախագահական հիմնադրամից գումար յուրացնելու գործով, սակայն մեղավոր էին ճանաչել փաստաթղթերը կեղծելու մեջ:




























