Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կողմ է Ռուսաստանի դեմ տնտեական պատժամիջոցների վերացմանը, բայց միայն Ուկրաինայում առաջընթացի պարագայում: Ֆրանսիացի առաջնորդը նման հայտարարություն է արել France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Եթե Ռուսաստանում ճգնաժամ է, ապա դա Եվրոպայի համար անտարակույս լավ չէ... Կարծում եմ`պատժամիջոցներն այժմ պետք է դադարեցվեն: Առաջընթացի դեպքում  (Ուկրաինայի հարցով) դրանք պետք է վերացվեն: Եթե առաջընթաց չլինի, պատժամիջոցները կմնան», — ասել է Օլանդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Օլանդը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  «արդեն բավական թակ է վճարել» «Ուկրաինայի հարավ-արեւելքում իր գործողությունների համար»: Նախագահն ընդգծել է, որ ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը հունվարի 15-ին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ,   որտեղ Ուկրաինայի վերաբերյալ  բանակցություններ են տեղի ունենալու՝ «նորմանդական ձեւաչափով», հայտնում է  rbc-ն: