Գերմանիայի, Եվրամիության եւ Հունաստանի իշխանությունները ձգտում են Հունաստանը պահել եվրագոտում, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Hannoversche Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում:
Զիգմար Գաբրիելը նաեւ հայտնել է, որ այլ ծրագրեր չկան եւ չեն եղել: Գերմանիայի փոխկանցլերը կարծում է, որ ներկայումս եվրագոտին ավելի կայուն է, քան մի քանի տարի առաջ:
Ավելի վաղ Der Spiegel-ը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, ի հեճուկս իրենց նախկին դիրքորոշման, միասնական եվրոպական արժույթից Հունաստանի հրաժարվելը համարում են անխուսափելի, եթե կայանալիք ընտրություններում հաղթի ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կոսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը:




























