2015 թվականը պետք է խաղաղության տարի լինի Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա քննադատել է տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, խուսափելով, սակայն, մեղավորների մատնանշելուց: «2015 թվականը պետք է դառնա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հարատև կարգավորման տարի: Բախումների վերսկսումը խնդրի լուծում չէ», - գրել է Ջեյմս Ուորլիքը:




























