Հայաստանի ներկայացուցիչները նշանակվել են Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի կոլեգիայում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՏՀ-ի կայքում:

Մասնավորապես ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը եւ Արա Նռանյանը: Այս նշանակման կապակցությամբ հանձնաժողովին թույլատրվել է  կոլեգիայի անդամների հավելյալ երեք նոր քարտուղարություն ստեղծել: Բացի դրանից, ԵՏՀ-ի դեպարտամենտների թիվը 8-ից հասցվել է մինչեւ 11-ի: