Նշանակվել են ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչները:  Եվրասիական տնտեսական խորհրդի համպատասխան որոշումը հրապարակվել է ԵՏՀ-ի կայքում:

Տվյալ որոշմամբ ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել Արմեն Թումանյանը եւ Էռնա Հայրիյանը:

Բացի դրանից, համաձայնեցվել է Հայաստանի փոխվարչապետ եւ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը՝ որպես ԵՏՀ Խորհրդի անդամ:

Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել հունվարի 2-ից: