Հայաստանի տարածքում հունվարի 6-ին ժամանակ առ ժամանակ արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 6-8-ին քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 7-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը՝ ցերեկը՝ +10+12 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -4+1,
Կոտայքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -4+1,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -4+1,
Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+5,
Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -4+1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+6,
Արարատում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -4+1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝+7+10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝+2+5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝+5+9:




























