Թունավորման նախանշաններով հունվարի 4-ին «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա Տ. Ղ.-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Մուրացան» բժշկական կենտրոնից:
Երեխայի մոտ դեղորայքային թունավորում էր, անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են, նրա վիճակը լավացել է եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 4-ին, ժամը 20.47-ին տեղեկատվություն էր ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Երեւանի Խուդյակով փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 2-ամյա Տ. Ղ.-ն: Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























