Մոսկվայի բորսայում ժամը 13:32-ի դրությամբ եվրոյի փոխարժեքը հասել է 76 ռուբլու: Դոլարի փոխարժեքն աճել է 5,28 տոկոսով եւ կազմել է 64,06 ռուբլի:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները Լոնդոնի բորսայում նվազել են 3,03 տոկոսով՝ կազմելով 51.50 դոլար մեկ բարրելի համար:
WTI նավթի ֆյուչերսները նվազել են 2,64 տոկոսով՝ 48,72 դոլար մեկ բարելի համար:
Այսօր աճուրդների ժամանակ ռուսական ռուբլու արժեզրկումը հետեւողականորեն շարունակվում է:




























