Չինական հնագետները հայտնաբերել են «սի» անվանումով հնագույն 25 լարանի կիթառ՝ չինական դասական երաժշտական գործիք, որը ստեղծվել է 2.700 տարի առաջ: Գտածոն հայտնաբերվել է Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի գերեզմանատան պեղումների ժամանակ:
Երաժշտական գործիքը մասնակիորեն է պահպանվել, ինչը, ըստ գիտնականների, վկայում է այն մասին, որ դամբարանը լուրջ ավերածությունների է ենթարկվել:
Հնագիտական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաեւ հայտնի «բյանչժուն» հնագույն գործիքի մասեր, որը հենակի վրա մեկ շարքով 16 զանգակի տեսք ունի: Այն նույնպես հատվածաբար է պահպանվել:




























