Ամերիկյան գիտնականները Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները կախել են կոմպոզիտորի սրտի բաբախյունի հետ: Այս մասին ասված է Perspectives in Biology and Medicine գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Կոմպոզիտորի մի քանի հայտնի ստեղծագործություն ուսումնասիրած հետազոտողների կարծիքով, դրանցից շատերը սրտի առիթմիայի հետեւանք են, որով տառապում էր Բեթհովենը:
Ըստ Gazeta-ի, այդ միտումն առավել վառ է արտահայտվել Opus 130 կվարտետում, որը գրվել է 1826 թվականին:
Գիտնականները վստահ են, որ կոմպոզիտորի մյուս ստեղծագործություններում նույնպես արտահայտվում են նրա հիվանդությունները: Ամեն դեպքում, լիարժեք վերլուծության համար XVIII դարի կոմպոզիտորի մասին բժշկական տվյալներ չունենալու պատճառով, նրանք չեն կարող 100%-ով ապացուցել իրենց ենթադրությունները:




























