Փարիզի ողբերգական իրադարձությունները հասել են մինչեւ Կորսիկա կղզի: Figaro-ի փոխանցմամբ՝ հունվարի 9-ի առավոտյան Կորսիկայի մահմեդական մզկիթի մոտ հայտնաբերվել են խոզի գլուխներ եւ փորոտիք: Հիշեցնենք, որ մահմեդականների մոտ խոզը համարվում է «կեղտոտ կենդանի» եւ նման «անակնկալը» մահմեդականների համար չափազանց լուրջ վիրավորանք է:
Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Պարբերականի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվում է երկու երկու տղամարդ՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշիները: Ենթադրյալ երրորդ հանցագործը մյուս երկուսին սպասելիս է եղել մեքենայում: Ավելի ուշ հետախուզման մեջ գտնվող Համիդ Մուրադը հանձնվել է ոստիկանություն եւ հայտարարել է, որ ալիբի ունի:




























