Հայտնաբերվել է AirAsia-ի կործանված օդանավի «սեւ արկղի» երկրորդ բաղադրիչը՝ խոսքային ինքնագրիչը:
Ըստ Ինդոնեզիայի տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեի գլխավոր քննիչ Մարջոնո Սիսվոսուվարնոյի՝ սարքը օդանավի հիմնամասում է, հայտնի է նրա գտնվելու վայրը, մնում է միայն այն դուրս բերել, փոխանցում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Detik.com-ը:
Հիշեցնենք, որ թռիչքային տվյալների ինքնագրիչն արդեն դուրս է բերվել ջրից:
Փրկարարները ծովի հատակից հանել են AirAsia օդանավի ինքնագրիչներից մեկը
Սարքը հայտնաբերվել էր հունվարի 11-ին՝ դրանից եկող ազդանշանների շնորհիվ՝ օդանավի պոչի հայտնաբերման վայրից մոտ մեկ կմ այն կողմ:
Airbus A320 օդանավը, որը ինդոնեզական Սուրաբայայից Սինգապուր էր թռչում, թռիչքից քիչ ժամանակ անց կորել էր ռադարներից՝ աղետի նախնական ազդանշան չտալով: Օդանացում եղած 162 մարդիկ զոհվել էին:




























