Վաղ թե ուշ ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումը պարտադիր կհանգեցնի պատերազմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Ըստ նրա՝ սրացման միտումն ակնհայտ է դեռեւս անցյալ տարվանից: «Վաղ թե ուշ որեւէ սրացում պարտադիր պատերազմի կհանգեցնի: Առանց մեծ պատերազմի ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի», - ընդգծեց Խրամչիխինը: Ըստ նրա՝  այդ բոլոր միջադեպերի պատճառը հենց ղարաբաղյան իրավիճակն է, «երբ շփման գիծը նույն ճակատային գիծն է»: «Արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Միտումն ակնհայտ է, եւ հետագա սրացումը՝ անխուսափելի», - նշեց քաղաքագետը:

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն դիվերսիայի երկու փորձ էր ձեռնարկել, որի հետեւանքով հայ երկու զինծառայող զոհվել, եւս մեկը վիրավորվել էր: Հունվարի 5-ի լույս  6-ի գիշերը հակառակորդի ակտիվությունը ճնշելիս հայկական կողմը կրկին կորուստներ էր ունեցել: Զոհվել էր պայմանագրային երկու զինծառայող: Հունվարի 11-ի երեկոյան ադրբեջանական կողմը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական ներխուժման փորձ էր իրականացրել: