Նավթի համաշխարհային գները հունվարի 12-ին բարելի դիմաց 50 դոլարից ցածր են սակարկվում: Նավթի արժեքը վերջին հինգ տարվա նվազագույնին է հասել:

Մասնավորապես Երեւանի ժամանակով 9.26-ի դրությամբ Brent ապրանքատեսակի նավթը  էժանացել է 1,73%-ով՝ հասնելով, բարելի դիմաց մինչեւ 49,24  դոլար: WTI ապրանքատեսակի նավթի գինը նվազել է 1,78%-ով եւ հասել մեկ բարելի դիմաց 47,50 դոլարի:

Գների նվազման պատճառը Goldman Sachs-ի բացասական կանխատեսումն է նավթի արժեքի վերաբերյալ, հայտնում է «gazeta.ru»-ն՝ վկայակոչելով  Bloomberg-ը:

Ըստ  Goldman Sachs-ի վերլուծաբանների՝ նավթի գինը բավական ցածր մակարդակիում կմնա, քանի դեռ թերթաքարային նավթի արդյունահանման մեջ ներդրումները չեն կրճատվել: