Թունիսի եւ Ալժիրի իսլամիստ-հաքերները գրոհել են Ֆրանսիայի պետական եւ կրոնական հաստատությունների կայքերը: Ինտերնետային էջերում տեղադրվել են իսլամիստական ծայրահեղական, մասնավորապես՝ «Իսլամական պետության» խմբավորմանը սատարող լոզունգներ:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հունվարի 11-ին չարագործները մի քանի ժամով փոխել են ֆրանսիական Լո վարչության գլխավոր խորհրդի գլխավոր էջը (երկրի հարավ-արեւմուտք): Կայքի սովորական բովանդակության փոխարեն ծայրահեղականները քարոզչական տեքստեր են տեղադրել: Կիբերգրոհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թունիսի եւ Ալժիրի հակերային Fallaga Team խմբավորումը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ այլ կիբերհանցագործներ գրոհել են կրոնական ինստիտուտների կայքերի վրա: Կիբերհանցագործությունների զոհ են դարձել մարդու իրավունքները պաշտպանող մի քանի հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների, բուհերի կայքեր:



























