Բեռլինում հանդիպումը սկսվելուց առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ վստահ չէ...
Հունվարի 12-ին Բեռլինում Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցով Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների «նորմանդական ձեւաչափով» հանդիպումն արդյունք չի տվել:

Չորս նախարարների հանդիպումը տեւել է շուրջ երեքուկես ժամ:

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը հայտարարել է, որ Ուկրաինայի Արեւելքում ճգնաժամը հարթելու նպատակով Ֆրանսիայի,  Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի «նորմանդական ձեւաչափով» հանդիպումը, որը նախատեսված է հունվարի 15-ին Աստանայում, հետաձգվել է  «մի քանի շաբաթով» փոխանցում է, «Ազատություն» ռադիոն:

Բեռլինում հանդիպումը սկսվելուց առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ վստահ չէ, թե ներկայիս հանդիպման մասնակիցերին կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցում: