Պրիմորյեի երկրամասից փորձել են ապօրինաբար 65 կգ կայսերական նեֆրիտ արտահանել Չինաստան: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը:

 «Մաքսանենգ բեռի ընդհանուր արժեքը գնահատվել է 5 մլն ռուբլի: Առգրավված նեֆրիտի միան քաշը 65 կգ է», - հայտարարել է մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ թաքստոցը հայտնաբերվել է ավտոբուսներից մեկում: Բացի նեֆրիտից, տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերվել է նաեւ 10 պարկ տրեպանգ (ծովային անողնաշարավոր ուտելի կենդանի):

2014թ. նոյեմբերին ՆԳՆ-ի աշխատակիցները առգրավել են 25 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ նեֆրիտի խոշոր խմբաքանակ: