Կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգի Սյանյան քաղաքի արվարձաններում հնագետները բուդդայական հնագույն նշխարներ են հայտնաբերել՝ շարիրա, հայտնում է  «Սինհուա» գործակալությունը:

Շարիրաները բազմագույն հուլունքներ կամ բյուրեղներ են, որոնք ձեւավորվում են մահացածների դիակիզման ժամանակ:  Բուդդայականները հավատում են, որ շարիրայի առաջանալը վկայում է հրկիզված մարմնի սրբության մասին, այդ պատճառով էլ ակնածանքով պահպանում են այն:  

Մասունքները հնագետները հայտնաբերել են Մին կայսերական դինաստիայի  (1368-1644 թթ.) ժամանակների պաշտոնյայի գերեզմանի պեղումների ժամանակ, որը գտնվում է  Սյանշան լեռան ստորոտում:  Հինգ շարիրաները ամրացված են եղել դագաղի խուփին: Դրանք բազմագույն են՝ կարմիր, նարնջագույն, երկնագույն, կապույտ եւ մանուշակագույն: Ամենախոշորի տրամագիծը 3 սմ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայիս գտածոն բացառիկ է, քանի որ, որպես կանոն, շարիրան տաճարներում է պահվում, սրբազան իրերի համար նախատեսված հատուկ սնդուկներում», - պատմել է Սյանյանի հնագիտական ինստիտուտի տնօրեն Չեն Ցյանվանը: Բոլոր գտածոները գիտնականները հանձնել են Սյանյան քաղաքի թանգարան: