Թուրքիայի անշարժ գույքի գործակալություններից մեկի կայքում հնագույն քաղաքի վաճառքի մասին հայտարարությունը զարմացրել է թուրք հասարակությանը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Բոդրումի «Զեյթին էմլաք» գործակալության կողմից վաճառքի է հանվել Բոդրումի շրջանում գտնվող եւ Ք.Ա. 5-րդ դարի Բարգիլիա հնագույն քաղաքը։

Նշվում է, որ քաղաքի տարածքը կազմում է 330 հազար քմ եւ վաճառվում է 22 մլն լիրայով (10 մլն դոլար)։

Վաճառվող տարածքում կան հնագույն քաղաքից մնացած բազմաթիվ կոթողներ, որոնք երեւում են հայտարարության լուսանկարներում։